Էլեգանտ․ Աննա Դովլաթյանի լուսանկարը

15:47   11 մայիսի, 2021

Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել, որում դասական կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում Աննան սպիտակ տաբատ է կրում եւ պիջակ, որոնք համադրել է բաց գույնի բարձրակրունկների հետ։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինն արձակել է մազերն ու նախընտել է արիտահայտիչ դիմահարդարում, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Մեկնաբանությունների հատված օգտատերերը Աննային դրական խոսքեր են ուղղել:

Օրերս հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը բաց վարդագույն զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Աննան արձակել էր մազերն ու բնական շպար նախընտրել։ Կերպարն ամբողջացրել էր պայուսակը։ Մեկնաբանություններում հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել․ «Տարբերվող ու յուրահատուկ»։



© NEWS.am STYLE