Գեղեցիկ զույգ. Բեն Ավետիսյանի ու կնոջ լուսանկարը

16:19   11 մայիսի, 2021

Դիմահարդար Դիանա Տոնոյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Դիանան պատկերված է ամուսնու՝ դերասան Բեն Ավետիսյանի հետ։ Զույգը դասական կերպարում է։ Դիանան հրապարակումը չի մեկնաբանել, սակայն օգտատերերը գեղեցիկ զույգին հաճոյախոսություններ են արել. «Միշտ փայլեք երջանկությունից», «հիանում եմ ձեզանով»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում զույգը մեղմ գրկախառնված էր։ Նրանք կրում էին մուգ գույնի հագուստ։ Հրապարակմանը կից Դիանան գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին հղել նրանց․ «Միասին մինչեւ հավերժություն», «սիրուն զույգ»։



© NEWS.am STYLE