«Շքեղ». Ադրիանա Գալստյանի գրավիչ կերպարը

18:39   11 մայիսի, 2021

Դերասանուհի Ադրիանա Գալստյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ զգեստ է կրում, որը բաց է մեջքի հատվածում։ Ադրիանա Գալստյանը հավաքել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Հետեւորդները գնահատել են դերասանուհու կերպարն ու նրան հաճոյախոսություններ են արել․ «Շքեղ»։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում դերասանուհին արձակել էր մազերն ու նուրբ շպար ընտրել։ Ադրիանա Գալստյանը կերպարն ամբողջացրել էր աքսեսուարով՝ լայնեզր գլխարկով։ Մեկնաբանությունների բաժնում հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել․ «Բնական գեղեցկություն»։



© NEWS.am STYLE