Լեոնարդո դի Կապրիոն Instagram-ում հրապարակել է Մարտին Սկորսեզեի «Ծաղկավոր լուսնի սպանողները» նոր ֆիլմի առաջին կադրը, որում նրան բաժին է ընկել գլխավոր դերերից մեկը։
«Ծաղկավոր լուսնի սպանսողները» ֆիլմի գործողությունները զարգանում են Օկլահոմա նահանգում 1920-ական թվականներին։ Սյուժեի հիմքում նավթի հանքատեղի պատճառով օսեյջի ցեղի ներկայացուցիչների սպանության հետաքննությունն է։ Ժապավենի համար հիմք է դարձել ամերիկացի գրող Դեւիդ Գրանի գիրքը։ Այն ադապտացրել է սցենարիստ Էրիկ Ռոտը, որն աշխատել է «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» եւ «Ֆորեսթ Գամփ» ֆիլմերի վրա։
View this post on Instagram
Բացի դի Կապրիոյից՝ ժապավենում նկարահանվել են Ռոբերտ դե Նիրոն, Լիլի Գլադսթոունը եւ Ջեսի Փլեմոնսը։ Ֆիլմի արտադրությունը ֆինանսավորում է նաեւ «Apple» ընկերությունը, դիստրիբյուտորը «Paramount Pictures»-ն է։
Ավելի վաղ Լեոնարդո դի Կապրիոն գնել էր Թոմաս Վինթերբերգի «Եվս մեկը» ֆիլմի ռեմեյքի նկարահանման իրավունքները։ Նա ֆիլմում կարող է խաղալ Մադս Միքքելսենի դերը։