«Բրիգադա» սերիալի աստղը քննադատել է Հաղթանակի շքերթը (վիդեո)

17:11   11 մայիսի, 2021

Ռուս դերասան Պավել Մայկովը, որը հայտնի է «Բրիգադա» սերիալում կատարած դերով, քննադատել է մայիսի 9-ին Հաղթանակի օրվա առիթով հանդիսավոր շքերթի անցկացումը։ Այդ մասին նա խոսել է տեսանյութում, որը հրապարակվել է Telegram-յան «ыыху Москвы» ալիքում։

«Այդպիսի հաղթանակը գրոշի արժեք չունի, որովհետեւ հաղթանակը միշտ արցունքներ են։ Պատերազմը կեղտ է։ Պատերազմը վախ է, մահ ու արյուն։ Եվ դրանում ռոմանտիկա չկա»,- ասել է Մայկովը։

Դերասանի խոսքոբ՝ հարկավոր է Հաղթանակի օրն անցկացնել համեստ՝ հիշելով Հայրենական մեծ պատերազմի դժվարությունների, կորուստների եւ սարսափների մասին։ Արտիստն ընդգծել է, որ հարկավոր է դադարել գումար ծախսել շքերթի կազմակերպման վրա, ինչպես նաեւ կոչ է արել մտածել այն մասին, որ պատերազմը լավ դաս է մարդկության համար։

Նախորդ տարվա հունիսին Պավել Մայկովը մեկնաբանել էր դերասան Միխայիլ Եֆրեմովի շուրջ իրավիճակը, որը Մոսկվայի կենտրոնում մահվան ելքով վթարի պատճառ էր դարձել։ «Բրիգադա» սերիալի աստղը կոչ էր արել հանգիստ թողնել Ռուսաստանի ժողովրդական արտիստին։



© NEWS.am STYLE