Վոլոչկովան է Մալդիվյան կղզիներում հանգստի ընթացքում արված թոփլես լուսանկարով զայրացրել է երկրպագուներին

19:36   11 մայիսի, 2021

Բալետի սկանդալային պարուհի Անաստասիա Վոլոչկովան սիրում է «Ինստագրամ» սոցիալական ցանցում ուշադրություն գրավել իր անձի հանդեպ, ուր նրա կանքին հետեւում է ավելի քան մեկ միլոն մարդ։ Հանգստի ընթացքում արված նոր լուսանկարը, սակայն, զայրացրել է երկրպագուներին։

«Պարզապես ուրախացեք կյանքի յուրաքանչյուր ակնթարթ»,- հրապարակումը մակագրել է Վոլոչկովան, որը նրա հետեւորդների շրջանում տարակուսանքի ալիք է առաջացրել։ «Անաստասիա սա չափազանց է», «ամոթ չունի», «ինչպիսի մղձավանջ»,- մեկնաբանություններում գրել են Մեծ թատրոնի նախկին պրիմա պարուհու հետեւորդները։

View this post on Instagram

A post shared by Анастасия Волочкова (@volochkova_art)

Վոլոչկովայի երկրպագուների մի մասը նշել է, որ սկսել է ամաչել բալետի պարուհու այդ արարքի պատճառով, որը զբաղվում է նաեւ հասարակական եւ քաղաքական գործունեությամբ։ «Իսկ Մալդիվյան կղզիներից հետո՝ տաճար ու սրբավայրեր, պատմություններ այն մասին, թե ինչպես է աղոթել, համբուրել սրբապատկերներ․․․ Կրկես, պարզապես կրկես»,- գրել է հետեւորդներից մեկը։



© NEWS.am STYLE