Հեռարձակման չեղարկումից հետո «Ոսկե գլոբուսի» կազմակերպիչները հայտարարել են բարեփոխումների մասին

18:18   11 մայիսի, 2021

Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիան (HFPA)՝ «Ոսկե գլոբուսի» կազմակերպիչը, ի պատասխան «NBC» հեռուստաալիքի կողմից 2022թ․-ին մրցանակաբաշխությունը հեռարձակվելուց հրաժարվելու որոշման նոր բարեփոխումների ցանկ է հրապարակել եւ նշել ժամանակահատվածը, որի ընթացքում պարտավորվում է դրանք անցկացնել։

«Մենք մոր ոլորտի գործընկերներին հրավիրում ենք նստել բանակցությունների սեղանին՝ մշակելու համար համակարգային բարեփոխում, որը վաղուց արդեն հասունացել է ինչպես մեր կազմակերպությունում, այնպես էլ ոլորտում առհասարակ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Երկուշաբթի օրը «NBC» հեռուստաալիքը, որը 1996թ․-ից ցուցադրել է մրցանակաբաշխությունը, հրաժարվել է 2022թ․-ին հեռարձակել այն՝ հայտարարելով, որ միջոցառումը 2023թ․-ին կցուցադրի միայն այն դեպքում, եթե լուծվեն ասոցիացիայում ռասսայական կանխակալության խնդիրները։ Ավելի ուշ ամերիկացի դերասան Թոմ Քրուզը վերադարձրել է «Ոսկե գլոբուս»-ի բոլոր մրցանակները ի նշան բողոքի ռասսայական խնդրի եւ կազմակերպիչների կանխակալության դեմ։

«Անկախ նրանից, թե հաջորդ «Ոսկե գլոբուըտ» երբ կհերաձկավի եթեր, մեր կազմակերպության գլխավոր առաջնահերթությունը մնում է փոփոխությունների ներդրումը որքան հնարավոր է շուտ եւ մտածված»,- ասված է HFPA-ի հայտարարության մեջ։

Այս անգամ կազմակերպիչը բարեփոխումների անցկացման համար խիստ շրջանակներ է սահմանել՝ խոստանալով դրանք կատարել մայիսի 3-ից մինչեւ օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում։



© NEWS.am STYLE