«Այստեղ հազվադեպ է լինում, որ մարդ չշտապի ու հանգիստ վայելի իր օրը». Լիլուի ջերմ լուսանկարն ամուսնու հետ

19:11   11 մայիսի, 2021

Երգչուհի Լիլուն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լիլուն պատկերված է ամուսնու հետ։ Զույգը մեղմ գրկախառնված է։ Երեկոյի համար երիտասարդ մայրիկը սեւ զգեստ է ընտրել, որը համադրել է բարձրակրունկների հետ։ «Անցած գիշերը։ Այստեղ հազվադեպ է լինում, որ մարդ չշտապի ու հանգիստ վայելի իր օրը։ Սա այդ օրերից էր»,- գրել է նա։ 

Օրերս հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը։ Լիլուն նախընտրել էր արտահայտիչ շպար՝ ընդգծելով շուրթերն ու աչքերը։ Կերպարն ամբողջացրել էր նուրբ վզնոցը։ Մեկնաբանություններում հետեւորդները երգչուհուն դրական խոսքեր էին ուղղել։



© NEWS.am STYLE