«Երջանկությունից յոթերորդ երկնքում է»․ ինչ է մտածում Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթից բաժանվելու մասին

22:16   11 մայիսի, 2021

Քանյե Ուեսթից բաժանվելուց հետո Քիմ Քարդաշյանը վայելում է կյանքը։ Ռեալիթի-շոուի աստղն ամուսնալուծվել է ռեփերից փետրվարին, եւ աղբյուրներն ասում են, որ նա «երջանիկ է», որ վերադարձրել է ազատությունը:

«Քիմն այժմ երջանկությունից յոթերորդ երկնքում է։ Նա, իրոք, սիրում է Քանյեին եւ շատ է մտահոգվում նրա համար, բայց հասկանում է՝ նրա մայրը չէ եւ չի կարող ստիպել անել ինչ-որ բան, որպեսզի հոգ տանի։ Նա, ի վերջո, կարող է վայելել իրեն եւ աշխարհը։ Ահա թե ինչու է նա դուրս գալիս, զվարճանում եւ վերջապես լավ ժամանակ անցկացնում», - HollywoodLife-ի հետ կիսվել է Քարդաշյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը։

Սակայն, ինսայդերը պնդում է, որ Քիմն իսկապես կցանկանար փրկել իր ամուսնությունը։ «Այնպես չէ, որ Քիմը տենչում էր ամուսնալուծության մասին։ Նա ցանկանում է ունենալ առողջ, երջանիկ ամուսին, բայց դա լավագույնն է, ինչ նա ունի։ Նա ստանում է որոշակի ազատություն։ Քիմը շատ երկար է փորձել վերահսկել, բայց այնժմ նա ազատ է արձակվել վերահսկողությունը։ Նա երջանիկ է։ Նրան շատ ժամանակ է պահանջվել, որպեսզի թողնի այդ վերահսկողությունը»։

Հիշեցնենք, որ TMZ-ի տվյալներով՝ Քիմ Քարդաշյանն ապահարզանի համար դիմել է դեռ փետրվարի 19-ին։ Բաժանման պատճառը նա անվանել է «անհաշտ տարաձայնությունները»։ Նա հանդես է եկել երեխաների նկատմամբ համատեղ իրավական խնամակալության օգտին, սակայն զույգն ունի նաեւ ընդհանուր գույք եւ ամուսնական պայմանագիր, որով ամուսնալուծության դեպքում Քիմը կստանա դրամական փոխհատուցում: Աստղերի ֆինանսական հարցերը միայն պետք է կարգավորվեն։ Քանյեն պատասխան հայտարարությամբ հանդես եկավ ապրիլի կեսերին։

Աղբյուրը՝ Peopletalk



© NEWS.am STYLE