Համարձակ դեկոլտե․ Եվա Բաղդասարյանի գրավիչ լուսանկարը

22:49   11 մայիսի, 2021

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը, ով այս շրջանում հանդես է գալիս «Օջախի երգը» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել` ներկայանալով գրավիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է  համարձակ դեկոլտեով սեւ գույնի բլուզ, ջինսե տաբատ։ Դերասանուհու ալիքավոր մազերն արձակված են, նուրբ շպարով է։ Հրապարակումը Եվան չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել նրան։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին կոմբինեզոն էր կրում, որն առանձնանում էր խորը լանջաբացվածքով։ Եվան արձակել էր գանգուր մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ «Անել այն, ինչ քեզ դուր է գալիս, ազատություն է։ Սիրել այն, ինչ անում ես, երջանկություն է»,- մեկնաբանությունների հատվածում գրել էր նա։



© NEWS.am STYLE