«Սիրուն ու կանացի»․ Շողեր Թովմասյանը լողազգեստով

23:09   11 մայիսի, 2021

Դերասանուհի Շողեր Թովմասյանը, ով այժմ գտնվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է լողափնյա կերպարում։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին կրում է սեւ լողազգեստ, ինչն ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը։ Շողերն արձակել է մազերը, առանց շպարի է, իսկ լողափնյա կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից դերասանուհին գրառում չի կատարել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ են հղել՝ գրելով․ «Սիրուն», «հմայիչ կին», «կանացի»։

Ավելի վաղ դերասանուհին պատասխանել էր հետեւորդների հարցերին, եւ նրանից կրկին հետաքրքրվել էին իր ու ամուսնու՝ Գրիշա Աղախանյանի հարաբերությունների մասին։ Անդրադառնալով հարցերից մեկին՝ Շողերը նաեւ նշել էր՝ իր ամենամեծ սերը Ալեքսանդրն է՝ իր ու Գրիշայի որդին։

«Ե՞րբ եք բաժանվելու» հարցին Շողերն արձագանքել էր. «Երբեք»։ Հետեւորդներից մեկը հարցրել է՝ արդյոք դերասանուհու կարծիքով՝ սեր գոյություն ունի։ «Անպայման: Սերն անծայրածիր է՝ կյանք, բնություն, երեխա, սիրած անձնավորություն, հոբբի, աշխատանք ու շատ-շատ բաներ: Իմ ամենամեծ ու իսկական սերն Ալեքսանդրն է»,- նշել էր երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE