Ջենիֆեր Լոպեսի նախկին փեսացու Ալեքս Ռոդրիգեսին շոկի է ենթարկել, թե որքան արագ են իրեն փոխարինող գտել

11:02   12 մայիսի, 2021

Հայտնի է դարձել, թե ինչպես է բեյսբոլիստ, Ջենիֆեր Լոպեսի նախկին սիրելի Ալեքս Ռոդրիգեսն արձագանքել լուրին, որ երգչուհին ռոմանտիկ հանգիստ է անցկացրել նախկին սիրելիի՝ դերասան Բեն Աֆլեքի հետ։

«Ալեքսին շոկի է ենթարկել, որ Ջեյ Լոն հեռացել է: Նա, իսկապես, կարծում էր, թե իրենք կարող են վերականգնել հարաբերություններն ու վերամիավորվել։ Նա կապ է հաստատել Ջենիֆերի հետ՝ փորձելով հանդիպել նրա հետ, սակայն երգչուհին նրա հետ շատ չի խոսել»,- E! News-ին հայտնել է ինսայդերը։

Ըստ աղբյուների՝ Ալեքսը նույնիսկ կապ է հաստատել Ջենիֆերի հետ՝ նրան հայտնելու համար, որ վշտացած է Բենի հետ հարաբերությունների պատճառով։  

Լոպեսն ու Աֆլեքը, որոնք միավորվել են նշանադրությունը չեղարկելուց 17 տարի անց, ըստ ամենայնի, միասին հիանալի ժամանակ են անցկացնում։

 



© NEWS.am STYLE