«Նիհարել եմ, ընտանիքիս թույլ տվել հանգստանալ ինձանից». Վլադ Տոպալովը՝ վիրահատությունից հետո ինքնազգացողության մասին

13:14   12 մայիսի, 2021

Երգիչ Վլադ Տոպալովը, որն օրերս վիրահատության է ենթարկվել, Ինստագրամյան էջի հետեւորդներին ուրախացրել է լավ ինքնազգացողության ու շուտով տուն գնալու մասին լուրով։

«Հիանալի տոներ։ Հանգստացել եմ, չեմ խմել, ճշտ եմ սնվել, պահպանել եմ սննդակարգը, նիհարել, մորուք աճեցրել, ընտանիքիս թույլ տվել հանգստանալ ինձանից։ Լավ տոներ էին»,- Stories բաժնում հայտնել է նա։

Երգիչը հավելել է, որ իրեն ավելի լավ է զգում եւ այնպիսի պայմաններում, ինչպիսիք կլինիկայում են, «մեղք է բողոքելը․ ամեն ինչ պարզապես շքեղ է՝ տաք է, հարմար ու լավ»։ «Ամեն ինչ շատ լավ է։ Կարծում եմ՝ շուտով վերջապես տանը կհայտնվեմ։ Ուռա»,- նշել է արտիստը։

Վլադ Տոպալովի հոսպիտալացման մասին հայտնի է դարձել մայիսի 5-ին։ Արտիստը համացանցում լուսանկար ու տեսանյութ էր հրապարակել հիվանդասենյակից։ Երգչի ձայնը թույլ էր, թեեւ նա փորձում էր կատակել։ Հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել աստղի հետ․ ոչ նա, ոչ մտերիմները տեղեկությունը չեն բացահայտում։

Աղբյուրը՝ 5TV



© NEWS.am STYLE