12:51 12 մայիսի, 2021Երգչուհի Նունե Եսանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում երգչուհին վանդակավոր տաբատ է կրում եւ սպիտակ բլուզ, որը բաց է ուսերի հատվածում։ Նունե Եսայանն արձակել է մազերն ու նախընտրել բնական շպար։ Մեկնաբանությունների բաժնում հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել․ «Հիանալի երգչուհի»։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին վարդագույն հագուստ էր կրում։ Նունե Եսայանն արձակել էր մազերն, բնական շպար նախընտրել։ Մեկնաբանությունների հատվածում նա լավ օր էր մաղթել հետեւորդներին, որոնք հաճոյախոսություններ էին գրել․«Սիրուն»։