Վլադ Սոկոլովսկին չի կարողանում լքել Իսրայելը ռազմական գործողությունների սրման հետեւանքով

15:35   12 մայիսի, 2021

Ռուս երգիչ Վլադ Սոկոլովսկին մայիսի 11-ի առավոտյան պետք է լքեր Իսրայելի տարածքը, ուր մեկնել էր հանգստանալու հարազատների մոտ։ Արտիստը, սակայն, ստիպված է եղել մնալ երկրում Իսրայելի եւ Գազայի հատվածի միջեւ իրավիճակի սրման պատճառով։ Վլադը կապ է հաստատել «Ինստագրամ»-հյան էջւ հետեւորդների հետ։ Նա պատմել է, թե այժմ ինչ է կատարվում Աշկելոնա քաղաքում։

«Ես շատ էի զայրացել։ Այնտեղ սկանդալ բարձրացրի։ Արդյունքում տոմսերը փոխել եմ մայիսի 13-ի համար։ Ես շատ վայրէջքներ կունենամ, մեծ գումար եմ ծախսել»,- ասել է Վլադը։ «Մենք տանն ենք, հենց նոր ազդանշան հնչեց, շատ տարօրինակ զգացում է, չեմ հասկանում, թե ինչ է տեղի ունենում»,- նշել է նա։ Սոկոլովսկին նշել է, որ գնդակոծություններն ուժեղացել են ու ավելի հաճախ դարձել։

Արտիստին նույնիսկ հաջողվել է բացել բունկերը, որը գտմվում է տան տակ ծայրահեղ վտանգի համար։ «Կանգնած ենք պատերի մոտ»,- ասում է Վլադը՝ ցույց տալով ընտանիքի անդամներին ազդանշանների ներքո։ «Ձեզանից շատերն են անհանգստանում, որ ես երեք ժամ կապի դուրս չեմ գալիս։ Ամեն ինչ կարգին է։ Մենք նստած ենք, նորություններ ենք նայում, հետեւում ենք իրավիճակին»,- եզրափակել է արտիստը։

Վլադն առայժմ հաճախ է կապի դուրս գալիս հետեւորդների հետ եւ հնարավոր է՝ շուտով Ռուսաստան վերադառնա։ Առայժմ Թել Ավիվի օդանավակայանը չի դադարեցրել ավիահաղորակցությունը, սակայն թռիչքների երթուղիները փոխվել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով։



© NEWS.am STYLE