Դրեյքին նկատել են անծանոթուհու հետ ռոմանտիկ ընթրիքի ժամանակ

16:22   12 մայիսի, 2021

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ռեփեր Դրեյքը ռոմանտիկ ընթրիք է ունեցել անծանոթ կնոջ հետ Արեւմտյան Հոլիվուդում։ Հանդիպումից հետո Դրեյքը դուրս է եկել ետեւի, անծանոթ կինը՝ առջեւի մուտքով։

Backgrid-ը նաեւ պնդում է, որ նրանք ընթրել են առանձին սենյակում՝ փակ դռների հետեւում, Դրեյքի երկու անձնական անվտանգության աշխատակիցները հետեւել են, որ զույգին չանհանգստացնեն։

View this post on Instagram

A post shared by champagnepapi (@champagnepapi)

Վերջին շրջանում Դրեյքը գաղտնի էր պահում անձնական կյանքը։ Երաժիշտի սիրելիների շարքում են եղել Ռիհաննան, Նիքի Մինաժը եւ Ջենիֆեր Լոպեսը։ Սոֆի Բրուսոն ռեփերին որդի է պարգեւել՝ Ադոնիս Գրեմը։

Աղբյուրը՝ Peopletalk



© NEWS.am STYLE