«Ընտանիքս». Անուշիկ Ալավերդյանը ջերմ կադրեր է հրապարակել

14:46   12 մայիսի, 2021

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում երգչուհին պատկերված է դստեր ու ամուսնու հետ։
«Ընտանիքս»,- հրապարակումը մակագրել է նա, իսկ հետեւորդները դրական խոսքեր են ուղղել նրանց։ Անուշիկը սեւ հագուստ է ընտրել ու արձակել մազերը, նախընտրել է բնական շպար։

Օրերս հրապարակված կադրերում երգչուհին ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր տոպի ու վերնաշապիկի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը, սպորտային կոշիկներ ընտրել։ Կերպարն ամբողջացնում էին արեւային ակնոցն ու պայուսակը։ Հրապարակումը մեկնաբանված չէր։  



© NEWS.am STYLE