«Երբեք չեմ անջատում հեռուստացույցը». Կիրկորովը պատմել է ֆոբիայի մասը, որը փոխանցվել է նաեւ նրա որդուն

17:49   12 մայիսի, 2021

Ռուսական փոփի արքա Ֆիլիպ Կիրկորովը հաճախ է պատմում երեխաների՝ Մարտինի եւ Ալլա-Վիկտորյայի մասին։  Վերջերս արտիստը «Սոբեսեդնիկ»-ի հետ զրույցում խոսել է երեխաների մասին՝ անսպասելիորեն խոստովանելով, որ ֆոբիա ունի․ նա չի սիրում եւ տանել չի կարողանում մթությունն ուղղակի եւ անուղղակի իմաստով։

Ի դեպ, մթությունից վախը հետապնդում է նաեւ Կիրկորովի որդուն՝ Մարտինին։ Երբ արտիստը փոքր է եղել, նրա մահճակալի կողքին միշտ լուսամփոփ է եղել։

«Հիմա ես այդ լուսամփոփոը չունեմ, այդ պատճառով քնելուց առաջ երբեք չեմ անջատում հեռուստացույցը․ քնում եմ հերթական հաղորդման հնչյունների ներքո։ Մարտինը ժառանգել է այդ վախն ու միշտ քնում է՝ գիշերային լապտերը միացրած»,- նշել է Ֆիլիպ Կիրկորովը։

Երկվորյակ երեխաների հայրը նշել է, որ, բարեբախտաբար, այդ ֆոբիան չի փոխանցվել Ալլա-Վիկտորյային։



© NEWS.am STYLE