16:51 12 մայիսի, 2021Երգչուհի Մարտան նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում երգչուհին վարդագույն լողազգեստ է կրում, որը համադրել է ջինսե վերնաշապիկի հետ։ Մարտան արձակել է մազերն ու նախընտրել արտահայտիչ շպար։ Հմայիչ երգչուհին կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ արեւային ակնոց, վզնոցներ։ Հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել․ «Գեղեցկուհի»։

Օրերս հրապարակված լուսանկարում երգչուհին, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, բաց գույնի հագուստ էր կրում։ Մարտան արձակել էր մազերն ու նախընտրել վառ շպար։ Վերջին շրջանում ԱՄՆ-ում բնակվող երգչուհին կերպարն ամբողջացրել էր աքսեսուարներով՝ լայնեզր գլխարկ, վզնոցներ։