«Ռումբ». Անահիտ Սիմոնյանի հրապուրիչ լուսանկարը

17:11   12 մայիսի, 2021

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ, կարճ հագուստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Անահիտ Սիմոնյանն արձակել է մազերն ու նախապատվություն է տվել վառ շպարին։ Կերպարն ամբողջացնում են բարձրակրունկները։ Հրապարակման մեկնաբանություններում հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Գեղեցկուհի», «Ռումբ»։

Ավելի վաղ հրապարակված կադրում Անահիտը կաշվե կարմիր զգեստ էր կրում։ Անահիտ Սիմոնյանն արձակել էր մազերն ու նախընտրել վառ դիմահարարում։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել․ «Կրակ», «հիասքանչ»։

Լուսանկարը՝ @sea_am



© NEWS.am STYLE