«Պատրա՞ստ եք ամռանը»․ Աննա Թովմասյանը՝ նուրբ կերպարում

21:44   12 մայիսի, 2021

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գարնանային կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Աննան ծաղկային պրինտով զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Երկու երեխաների գեղեցկուհի մայրիկն արձակել է մազերն ու նուրբ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուաները՝ լայնեզր գլխարկ, վզնոցներ։ «Պատրա՞ստ եք ամռանը»,- մեկնաբանություններում գրել է նա, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ են ուղղել․ «Սիրուն», «նուրբ»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Աննան պատկերված էր ամուսնու՝ երգիչ Արամեի հետ։ Զույգը մեղմ գրկախառնված էր եւ դասական կերպարում էր։ Մեկնաբանությունների հատվածում Աննան հարց էր ուղղել հետեւորդներին. «Ի՞նչ եք կարծում՝ մենք իդեալակա՞ն զույգ ենք»։



© NEWS.am STYLE