«Բռնության պաշտամունք». հայտնի է, թե ինչու են Մորգենշտերնին ներառել Ուկարինայի «սեւ ցուցակում»

20:19   12 մայիսի, 2021

Ուկրաինայի անվտանագության ծառայությունը պարզաբանել է, որ ռուս ռեփեր Մորգենշտերնին ներառել է «անձանց ցանկում, որոնք սպառնալիք են ներկայացնում Ուկարինայի անվտանգությանը» բռնության եւ դաժանության պաշտամունքի քարոզի պատճառով։

«Ուկարինական նորությունների» հաղորդմամբ՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ռեփերին «սեւ ցուցակում» ներառելու առաջարկն ուղարկել է երկրի մշակույթի եւ տեղեկատվական քաղաքականության նախարարություն։ Ծառայության կարծիքով՝ ռեփերն «իր ելույթների ընթացքում քարոզում է բռնության ու դաժանության պաշտամունքը, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի տարածում եւ օգտագործում, ինչը նախադրյալներ է ստեղծում կոնֆլիկտային իրավիճակների համար նրա մասնակցությամբ համերգների կազմակերպիչների եւ մասնակիցների առնչությամբ»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալիշեր Վալեեւը (Մորգենշտերն) մեկնաբանել է իրեն «սեւ ցուցակում» ներառելու Ուկրաինայի մշակույթի նախարարության որոշումը։ Արտիստը հայտնել է, որ այլեւս համերգներ չեն լինի Ուկրաինայում, սակայն հույս է հայտնել, որ ապագայում իրավիճակը կփոխվի։ «Հույս ունեմ՝ պիջակներ կրող կարեւոր մարդիկ ուշքի կգան, եւ մենք կպայթեցնենք մարզադաշտը»,- նշել է նա։

 



© NEWS.am STYLE