Մալդիվներ մեկնելուց առաջ ռեփեր Ջիգանին հիվանդանոց են տեղափոխել կորոնավիրուսով

22:31   12 մայիսի, 2021

Ռեփեր Ջիգանը մեկ շաբաթ անցկացրել է Կոմունարկայում, որտեղ նրան հոսպիտալացրել են կորոնավիրուսով: Դերասանի վիճակը ծանր չէր, սակայն բժիշկները նրան հիվանդանոց էին տեղափոխել։

Մալդիվյան կղզիներ մեկնելուց առաջ 35-ամյա երաժիշտը անսպասելիորեն կորել է մեկ շաբաթով։ Ջիգանը դադարել է հայտնվել սոցցանցերում եւ նույնիսկ բաց է թողել կնոջ եւ դստեր ծննդյան օրերը:

Ռեփերի կինն Instagram-ի իր էջում պատմել է, որ ցանկացել է մեծ շուքով նշել իր 33-ամյակը, սակայն տոները ստիպված են եղել հետաձգել: Նա չի մանրամասնել, սակայն ավելի ուշ պարզվել է, որ ընտանեկան ծրագրերը խախտել է Ջիգանի հիվանդությունը։ Դերասանին կորոնավիրուսով հոսպիտալացրել են Կոմունարկա, որտեղ նա մեկ շաբաթ բուժում է ստացել։

«35-ամյա հիվանդը բուժվում էր թիվ 40 քաղաքային կլինիկական հիվանդանոցում ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում, նրա մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել։ Նա ստացել է անհրաժեշտ բուժումն ու արդեն դուրս է գրվել հիվանդանոցից», - «Комсомольская правда»-յին հայտնել է բժշկական հաստատության աղբյուրը։

Դուրս գրվելուց հետո Ջիգանը ընտանիքի հետ մեկնել է Մալդիվյան կղզիներ։ Ռեփերն առանձնատան փոխարեն վարձակալել է երկհարկանի զբոսանավ՝ ջակուզիով եւ 10 ննջասենյակով։ Նման զբոսանավի վրա բնակվելու արժեքը շաբաթական 60 հազար դոլար է։

Բլոգեր Լենա Միրոյի կարծիքով՝ ոչ երաժիշտը, ոչ նրա կինը նման գումարներ չունեն։ Նա կարծում է, որ աստղային զույգը հանգստանում է «բարտերով»․ շքեղ «ջրային տունն» ու այլ առողջարանային ծառայությունները գովազդելու համար:



© NEWS.am STYLE