«Ֆանտաստիկ կին է». Սոֆի Դեւոյան կրտսերի լուսնակարը տատիկի հետ ու գրառումը

19:09   12 մայիսի, 2021

Սոֆի Դեւոյան կրտսերը տատիկի հետ ջերմ լուսանկարներ է հրապարակել ու նրա մասին գրառում արել։

«Իմ ամենա Տատան։  Վերջին շրջանում մեր զբաղվածությունը այնքան շատ է, որ չենք հասցնում նույնիսկ տանը մի փոքր շփվել...

Մի քանի օր առաջ նկարահանման էինք միասին ու հասկացանք, թե ինչքան են պակասում մեր հանդիպումները, սիրուն երեկոները, խոսակցությունները...

Ասածս ինչ ա։ Գործը գործ, բայց ամենահարազատ մարդկանց հետ միշտ աշխատեք ժամանակ անցկացնել։

Գժվում եմ իր համար, ֆանտաստիկ կին է»,- գրել է Սոֆին։



© NEWS.am STYLE