«Երբ շարունակությունդ կես տարեկան է»․ Արեւիկ Ուդումյանի եւ դստեր քնքուշ լուսանկարը

22:07   12 մայիսի, 2021

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դստեր՝ փոքրիկ Նունեի հետ։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը ջերմ գրկել է փոքրիկին ու ժպտում է։ Հրապարակմանը կից Արեւիկը գրել է․ «Երբ շարունակությունդ կես տարեկան է»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը շքեղ զգեստ էր կրում, իսկ մեկնաբանություններում գրել էր․ «Հետաքրքիր է չէ՞, որ էսպիսի նկարներ հաճախ տեղադրում ենք այն պահին, երբ բացարձակ էսպիսի տեսք չունենք։ Դուք հավատո՞ւմ եք սոցիալական ցանցերում տեսածին, ես` գնալով ավելի քիչ։ Բարի լույս, ոչ ֆեյք մարդիկ»։



© NEWS.am STYLE