Դեմքի դիմակներ՝ ժելատինով պատրաստված

18:09   22 մայիսի, 2021

Ժելատինը նույնպես կարելի է օգտագործել դեմքի մաշկի խնամքի հարցում։ Ժելատինով պատրաստված դիմակները կարող են օգնել մաշկը ձգելու, կնճիռներից ազատվելու, արյան շրջանառությունը բարելավելու, մաշկն ավելի հարթ դարձնելու հարցում։

Այսպիսով, ներկայացնում ենք երեք դիմակ՝ ժելատինով պատրաստված։

Սնուցող դիմակ

Այս միջոցը հատկապես կարող են օգտագործել չոր մաշկ ունեցող կանայք։ Պատրաստման համար ձեզ անհրաժեշտ է մեկ թեյի գդալ ժելատինը լցնել 6-8 թեյի գդալ սառը կաթի մեջ (կարելի է նաեւ ջուր օգտագործել), եւ 20 րոպե անց ստացված լուծույթը տաքացնել մինչեւ ժելատինը կտարրալուծվի։ Այնուհետեւ հարկավոր է ավելացնել մեկ թեյի գդալ կարագ։ Կարագը հալվելուց հետո, կարելի է անջատել կրակը։ Մի քանի րոպե անց, երբ լուծույթը մաշկի համար հաճելի ջերմաստիճան կստանա, դիմակը պետք է քսել դեմքին՝ թողնելով մոտ 20 րոպե։ Վերջում դիմակը անհրաժեշտ է հեռացնել բամբակի օգնությամբ, որը պետք է ընկղմել տաքացրած կաթի մեջ։ Այս գործողությունից հետո արդեն կարելի է լվացվել։

Սպիտակեցնող դիմակ

Այս դիմակը ոչ միայն սպիտակեցնող, այլեւ մաշկը ձգող ազդեցություն ունի եւ կարելի է կիրառել մաշկի բոլոր տեսակների  պարագայում։ Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է վարունգը մանր կտրատել եւ առանձին տարայի մեջ հյութը քամել։ Այնուհետեւ պետք է վարունգի «խյուսի» մեջ երկու թեյի գդալ կանաչ թեյ, նույնքան երիցուկի թուրմ եւ մեկ թեյի գդալ ժելատին լցնել։ Բոլոր բաղադրիչները լավ խառնելուց եւ ստացված զանգվածը փոքր-ինչ տաքացնելուց հետո հարկավոր է ավելացնել վարունգի եւ հալվեի (ալոէ) հյութը։ Դիմակը պատրաստ է։ 20 րոպե թողնելուց հետո այն արդեն կարելի է լվանալ։

Դիմակ՝ կնճիռների դեմ

Այս դիմակը չորս ճաշի գդալ գլիցերինի, երկու թեյի գդալ ժելատինի եւ երկու թեյի գդալ բնական մեղրի խառնուրդն է։ Ստացված զանգվածը հարկավոր է տաքացնել մարմանդ կրակի վրա, խառնել եւ թողնել, որ սառչի։ Դիմակն արդեն պատրաստ է, կարելի է քսել մաշկին։ 20 րոպե անց դիմակը պետք է լվանալ, սի վերջում սնուցող կրեմ քսել։

 

 

Աղբյուրը՝ .naturalmask.ru

 



© NEWS.am STYLE