Տոպ, ջինսե տաբատ․ Ռոզա Ֆիլբերգի լուսանկարը

11:42   13 մայիսի, 2021

Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նոր լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Ռոզան ջինսե տաբատ է կրում ու տոպ։ Երգչուհին հավաքել է մազերը, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ գլխարկ, արեւային ակնոց։ Հրապարակումը մեկնաբանված չէ։

Օրերս հրապարակված կադրերում երգչուհին սեւ հագուստ էր կրում։ Ռոզան արձակել էր ուղիղ հարդարված մազերն ու արտահայտիչ շպարով էր։ Նա սեւ-սպիտակ լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ էին արել. «Ինչպես միշտ հրապուրիչ»։



© NEWS.am STYLE