Վառ հագուստ. Սոնա Ռուբենյանի լուսանկարը

12:44   13 մայիսի, 2021

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Սոնան վառ կոստյում է կրում, որը համադրել է սպիտակ տոպի հետ։ Երգչուհին հագուստը համադրել է սպորտային կոշիկների հետ, ընտրել գլխաշոր ու փոքրիկ պայուսակ։ Հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Լուսավոր»։

Օրերս տեղադրված կադրերում երգչուհին կապույտ զգեստ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Սոնան արձակել էր մազերն ու բնական շպար էր ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ լայնեզր գլխարկ, արեւային ակնոց, գոտի։ Հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «Յուրահատուկ»։



© NEWS.am STYLE