Իդա Գալիչը մոսկովյան բնակարանի պատճառով դատական վեճ ունի կառուցապատողի հետ

10:57   13 մայիսի, 2021

Բլոգեր Իդա Գալիչի խոսքով՝ Մոսկվայում գտնվող անշարժ գույքն իրեն դժվարությամբ է տրվել. նա ստիպված է եղել աշխատել շաբաթը 7 օր, օրը՝ 24 ժամ, գրեթե առանց ազատ օրերի։ Այդ ընթացքում նա նաեւ զբաղվել է ընտանիքով, ժամանակ գտել փոքրիկ որդու՝ Լեոնի դաստիարակության համար․ փետրվարին նա դարձել է մեկ տարեկան։

Աստղը որոշել է անպատիժ չթողնել կառուցապատող ընկերության գործողությունները։ «Տիրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեմ բլոգերի հայցը դատարան մուտք է եղել մի քանի շաբաթ առաջ։

«Խոսքը տուժանքի բռնագանձման մասին է բնակարանի՝ ժամանակին սեփականության չփոխանցելու համար։ Հայցային պահանջի արժեքը 490 հազար ռուբլի է, գումարած բարոյական վնասի փոխհատուցում, որը գնահատվում է 30 հազար ռուբլի։ Այդ հարցով կողմերի զրույցը տեղի կունենա մայիսի 27-ին»,- StarHit-ին հայտնել են մամուլի ծառայությունից։

Несмотря на развод, Ида и Алан продолжают вместе воспитывать сына Леона

31-ամյա Գալիչը հպարտանում է ձեռք բերած բնակարաններով․ վերջերս նա հայտնել է, որ մարել է առանձնատան համար հիփոթեքը։ Դրա համար Իդանն մոտ 20 միլիոն ռուբլի է վճարել։ 10 միլոն ռուբլուց ոչ պակաս գումար էլ բլոգերը ներդրել է շքեղ վերանորագման համար, որն այժմ ավարտին է մոտենում։

Աստղն այն ձեռք է բերել հղիության շրջանում՝ հետագայում այնտեղ ամուսնու՝ Ալանա Բասեւի եւ ապագա երեխայի հետ ապրելու համար։ Սակայն ոչ բոլոր ծրագրերին էր վիճակված իրականանալ․ զույգը բաժանվել է նախորդ տարվա վերջին, իսկ այս տարվա ապրիլին պաշտոնապես ավարտել է ամուսնալուծությունը։ Ամուսինները խաղաղ են բաժանվել․ չեն կիսել ոչ ունեցվածքը, որը վաստակել են ամուսնության ընթացում, ոչ որդու խնամակալությունը։ Նրանք հանուն Լեոնի շարունակում են մտերիմ ու ընկերական հարաբերություններ պահպանել, սակայն Իդան մոտ ժամանակներում մտադիր է վերադարձնել իր աղջկական ազգանունը։

 



© NEWS.am STYLE