Երկրպագուները զայրացած են. Վոլոչկովան շպագատը պատկերող լուսանկարը հրապարակել է Կազանում զոհերի հիշատակի օրը

11:13   13 մայիսի, 2021

Մեծ թատրոնի նախկին պարուհի Անաստասիա Վոլոչկովան, որը գաղտնի երկրպագուի հետ հանգստանում է Մալդիվյան կղզիներում, շարունակում է այնտեղից լուսանկարներ հրապարակել։ Միայն թե դրանց մի մասի համար նա անհաջող ժամանակ է ընտրել։ Կղզիներում արված լուսանկարը հրապարակվել է մայիսի 12-ին՝ Կազանի դպրոցում ողբերգության արդյունքում հայտարարված սգո օրը։ Լուսանկարում աստղը պատկերված է օվկիանոսի ֆոնին առեղծվածային սիրելիի հետ, որին Օլեգ է անվանում։

«Մալդիվյան արեւոր օրի հիասքանչ սկիզբ»,- հրապարակումը մակագրել է Վոլոչկովան։ Նախկին պրիմա պարուհու հետեւորդների զայրույթն անսաhման է եղել։ Վոլոչկովան նախկինում եւս անկեղծ լուսանկարներ հրապարակել է, սակայն այս անգամ երկրպագուներն առանձնակի բարկացած են։

View this post on Instagram

A post shared by Анастасия Волочкова (@volochkova_art)

«Կազանում սուգ է, իսկ դուք կրկես եք սարքել», «Իսկ Կազանում սուգ է։ Այսօր կարող էիր չտեղադրել», «Ամոթ, ժամանակն է, որ նա հոգեբանի դիմի, ոչ մի սրբություն չունի, ամբողջ երկիրը սգի մեջ է, վշտալի բան է տեղի ունեցել, իսկ նրան միաին սեքսուալ հաջողություններ են հետաքրքիր, ոչ աղջկանից, որ մորից չի ամաչում, այնքան գռեհիկ է»։

Ի դեպ, ողբերգության օրը՝ մայիսի 11-ին, պարուհին միացել է մյուս աստղերին, որոնք աջակցել են մահացածների ու տուժածների ընտանիքներին։ Անաստասիա Վոլոչկովան սեւ ֆոնին վառվող մոմի լուսանկար էր հրապարակել։ 



© NEWS.am STYLE