«Բնական գեղեցկություն». Լուսինե Թովմասյանի հմայիչ կերպարը

13:18   13 մայիսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը նոր ֆոտոշարք ունի, որից լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում։

Նկարահանման համար Լուսինե Թովմասյանը ծաղկային պրինտով բլուզ է ընտրել։ Գեղեցկուհի մայրիկն արձակել է մազերն ու նախընտրել է բնական շպար, որն ընդգծել է նրա հեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել են կադրերը ու մեկնաբանություններում Լուսինե Թովմասյանին բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Բնական գեղեցկություն»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Լուսինե Թովմասյանը սպիտակ շապիկ էր կրում, որը համադրել էր մուգ գույնի պիջակի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը, կրում էր արեւային ակնոց։ Լուսինե Թովմասյանի ձեռքին գեղեցիկ ծաղկեփունջ էր։ «Շաբաթվա խոստումնալից սկիզբ»,- մեկնաբանություններում գրել էր նա, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ էին ուղղել․ «Ինչքան սիրուն ու բնական եք»։

Լուսանկարը՝ Պարգեւ Այդինյանի



© NEWS.am STYLE