18 տարի եթերում լինելուց հետո․ Էլեն Դեջեներեսը հայտնել է իր շոուի փակման մասին

12:05   13 մայիսի, 2021

«Էլեն Դեջեներսի շոուի» հաջորդ՝ 19-րդ եթերաշրջանը, որը մեկնարկում է 2021թ․-ի սեպտեմբերին, կլինի վերջինը։ Այս մասին The Hollywood Reporter-ին հայտնել է հաղորդման վարող, դերասանուհի եւ կատակերգու Էլեն Դեջեներեսը։

«Երբ դու ստեղծագործող մարդ ես, քեզ մշտապես մարտահրավեր է հարակավոր։ Եվ որքան էլ հիասքանչ եւ ուրախ լինի այդ շոուն, ինձ համար այն այլեւս մարտահրավեր չէ»,- նշել է նա։

Էլենի որոշումն ինքնաբերական չէր․ դեռ 2018թ․-ին The New York Times-ին տված հարցազրույցում նա պատմել է, որ մտածում է իր կարիերայի այդ շրջանի ավարտի մասին, եւ այդ հարցում նրան աջակցում է սիրելին՝ Պորշա դե Ռոսին։ Սակայն «Warner Bros.» ընկերությունը Դեջեներեսին առաջարկել է շարունակել շոուի նկարահանումները, որի վարկանիշը բավական լավն է եղել մինչեւ նախորդ տարի, երբ փորձել են հեռուստահաղորդավարուհուն աշխատավայրում հարասմենթի մեղադրանքներ առաջադրել։ 2020թ․-ին, անկախ Էլենի ներողությունից, շոուն պատմության ընթացքում վատագույն արդյունքն է ունեցել․ թողարկումների վարկանիշն ընկել է 29 տոկոսով (վիճակագրությունում այս ցածր թվերը գրանցվել են 17 տարվա ընթացքում առաջին անգամ)։

«Էլեն Դեջեներսեի շոուն» ԱՄՆ-ում ամենահայտնի թոք-շոուներից է։ 18 տարի եթեր հեռարձակվելու ընթացքում հաղորդումը 61 ցերեկային «Էմմի» է ստացել եւ «People’s Choice Award»-ի 17 արձանիկ։

 



© NEWS.am STYLE