Լյուբով Ուսպենսկայայի ամուսինը պարտվել է ունեցվածքի բաժանման գործով դատական վեճը

15:44   13 մայիսի, 2021

Լյուբով Ուսպենսկայայի ամուսինը՝ Ալեքսանդր Պլակսինն, արդեն երկար տարիներ ԱՄՆ-ում ապրում է կնոջ գումարի շնորհիվ։ Նրանք պաշտոնապես ամուսնալուծված չեն, եւ տղամարդը որոշել դատարանում կիսել «համատեղ վաստակածը»։

Շանսոնի թագուհու փաստաբան Ելենա Սենինան Պլակսինի դեմ հակընդդեմ պահանջ է ներկայացրել կիսելու բնակարանն ու կայանատեղին, ինչպես նաեւ կալանք դնել անշարժ գույքի վրա մինչ երգչուհու մասն առաձնացնելը, որ գործարարը չհասցնի ամեն ինչ վաճառել։ Արդյունքում Ուսպենսկայայի ամուսինը դատարանում պարտվել է նրան։

«Այսօրվա դրությամբ նա պատառիկներ է ստացել՝ բնակարանի մասը, կայանատեղիի մասը, մաս տանն ու հողատարածքում»,- պարզաբանել է Սենինան։

Այժմ արդեն հսկայական բնակարանի համար բոլոր հարկներ եւ կոմունալ վճարումներն Ուսպենսկայան հավասար կկիսի ամուսնու հետ։ «Կոսմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում երգչուհու փաստաբանը հայտարարել է, որ Պլակսինը չի կարող կնոջը ստիպել գնել իր մասը։

Ունեցվածքի պատճառով ամուսնու հետ վեճը լրջորեն ազդել է Ուսպենսկայայի առողջության վրա։ Երգչուհու ընկերները նշում էին, որ նա իրավիճակի հետեւանքով կաթվածի շեմին է եղել։



© NEWS.am STYLE