«LEGO» ընկերությունը ծրագրում է «Ընկերները» հայտնի սերիալի մոտիվներով հավաքածու թողարկել։ Այն կազմված կլինի 2018 դետալից եւ կկրկնի մի աբողջ հարկի դիզայն, որում ապրում էր հայտնի վեցնյակը․ ընկերությունը մտադիր է վերստեղծել ոչ միայն Մոնիկայի եւ Ջոյի ու Չանդլերի բնակարանները, այլեւ նրանց միջեւ հայտնի միջանցքը։
Հերոսների պատկերները կկրեն իրենց կուլտային հագուստը․ Ռոսը կաշվե տաբատ կկրի, Ռեյչելը՝ վանդակավոր շրջազգեստ, Չենդլերին կտեսնենք փոքր փողկապով կոստյումով, Մոնիկային՝ գոգնոցով, Ֆիբիին՝ հիփի ոճով, Ջոյին՝ բազմաշերտ հագուստով։ Նոր հավաքածուում ներառված կլինի նաեւ Չանդլերի նախկին ընկերուհին՝ Ջենիսը։ Նա վառ հագուստով կլինի։ Հավաքածուն խանութներում կարելի է գտնել հունիսի 1-ից։