Ջիգանն եւ Սամոյլովան երեխաների հետ օվկիանոսում հայտնվել են փոթորկի ճիրաններում

19:44   13 մայիսի, 2021

Օքսանա Սամոյլովան եւ Ջիգանն այժմ գտնվում են Մալդիվներում։ Ընտանիքը հանգստի յուրօրինակ տարբերակ է ընտրել՝ կանգ առնելով զբոսանավում, որը կահավորված է որպես մինի հյուրանոց։

Մինչ այժմ ընտանիքի զվարճանքը հետաքրքիր է եղել։ Այս ճամփորդության ընթացքում իրականացել է Օսքնայի վաղեմի երազանքը։ Նրան հաջողվել է լողալ 8 մետրանոց շնաձկան հետ։ Հաջորդ արկածը կատվաձկների հետ լողալն էր։ Սամոյլովայի խոսքով՝ երկու իրադարձություններն էլ շատ անհանսգտացնող էին, քանի որ տեղի էին ունենում գիշերն անձրեւի պայմաններում։

View this post on Instagram

A post shared by Бабка на лавке (@babka.nalavke)

Հանգստի ավարտին եղանակը վատացել է։ Մալդիվներում հիմա ուժեղ քամի է եւ տեղումներ։ Արդյունքում օվկիանոսում փոթորիկ է սկսվել, իսկ զբոսանավն այդ ժամանակ բաց ջրում է եղել։ Նավի անձնակազմին սպասվում էր հասնել ծովախորշին։

Ոչ ոք չէր սպասում, որ փոթորիկն այդքան ուժեղ կլինի։ Սամոյլովակի խոսքով՝ դա վախեցնող էր, միեւնույն ժամանակ կախարդիչ տեսարան։ Զբոսանավը տարբեր կողմեր էր նետվում։  Սպասքը սեղաններին շարժվում էր, ինչի հետեւանքով շատ դժվար էր նախաճաշել։

View this post on Instagram

A post shared by Бабка на лавке (@babka.nalavke)

Մեծերն անհանգստացած էին, քանի որ հասկանում էին իրավիճակի վտանգավորությունը։ Նրանք ձգտել են իրենց զուսպ պահել, իսկ ռեփերի դուստրերը տեղի ունեցածին ուրախությամբ են արձագանքել։

Իրավիճակը հետաքրքիր էր եւ սկզբում զվարճալի ու արտասովոր զվարճանք է թվացել։ Ավելի ուշ աղջիկները դադարել են ամենին ուշադրություն դարձնել եւ սկսել են պարել համարների մեկում։

View this post on Instagram

A post shared by Бабка на лавке (@babka.nalavke)

Տեղի ունեցածի վերաբերյալ հետեւորդների կարծիքը տարբեր է։ Օգտատերերի մի մասը նշել է, որ չէր ցանկանա այսպիսի պայմաններում հայտնվել, մյուսներն այն հետաքրքիր արկած եւ անմոռանալի փորձ։



© NEWS.am STYLE