Դավիթ Մանուկյանին մեղադրել են Կազանում ողբերգության հաշվին գովազդվելու փորձի համար

17:17   13 մայիսի, 2021

Բլոգեր Դավիթ Մանուկյանը, որը հայտնի է Դավա կեղծանունով, Կազանում ողբերգության հետեւանքով զոհվածների ընտանիքներին աջակցության մասին հրապարակման համար գովազդ է միացրել։ Մայիսի 13-ի նրա հրապարակումները «Ինստագրամ» սոցիալական ցանցի շատ օգտատերերի էջերում սկսել են հայտնվել «գովազդ» նշումով։

«Խայտառակություն, ցուցադրություն է կազմակերպել», «Բաց չի թողել հերթական անգամ գովազվելու հնարավորությունը, եւ կարեւոր չէ, որ դա ողբերգություն է ու ինչ-որ մեկի կյանքը։ Որպես բլոգեր ու մարդ ցածրացել ես»,- մեկնաբանել են օգտատերերը։

View this post on Instagram

A post shared by Дава Всё будет хорошо (@dava_m)

Ավելի վաղ Մանուկյանն այցելել է Կազան, եղել 175 դպրոցի մոտ։ «Այս ողբերգությունն առնչվում է մեզանից յուրաքանչյուրին»,- «Ինստագրամյան» հրապարակման մեջ նշել էր բլոգերը։ 



© NEWS.am STYLE