Ուրգանտը «Ոսկե գլոբուսի» սկանդալի համատեքստում ծաղրել է «Маска» շոուի ժյուրիին

22:37   13 մայիսի, 2021

Հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը կատակել է, որ ամերիկյան «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի ժյուրին պետք է օրինակ վերցնի ռուսական НТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Маска» շոուի մրցավարներից: Իր առաջարկը նա հնչեցրել է «Вечерний Ургант» հաղորդման եթերում, թողարկումը հրապարակվել է YouTube-ում:

Շոումենի առաջարկն առաջ է եկել այն բանից հետո, երբ ամերիկացի դերասան Թոմ Քրուզը հրաժարվել է իր բոլոր «Ոսկե գլոբուսներից»՝ «ժյուրիի անդամների շրջանում ռասայական բազմազանության բացակայության պատճառով»: Հաղորդավարի խոսքով՝ կինոմրցանակին քննադատել են նաեւ շատ ուրիշներ։

Այդ պատճառով Ուրգանտը «Ոսկե գլոբուսի» «դատավորներին» կոչ է արել օրինակ վերցնել ռուսական «Маска» շոուի ժյուրիից: Հաղորդավարի կարծիքով նախագծի ժյուրիի անդամների ցանկն ավելի բազմազան է։ «Որովհետեւ այնտեղ ներկայացված են բոլորը. այնտեղ կան եւ տղամարդիկ, եւ կանայք, եւ տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, եւ տրանսգենդերներ, եւ Վալերիա, եւ Տիմուր Ռոդրիգես, եւ Ռեգինա Տոդորենկո», - կատակել է Ուրգանտը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թոմ Քրուզը հրաժարվել է «Ոսկե գլոբուսի» պարգեւներից եւ վերադարձրել արձանիկները ռասիզմի եւ հարասմենթի մեջ կինոմրցանակի մեղադրանքներից հետո: Կինոմրցանակի կազմակերպիչների գործունեությունը քննադատել են դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը եւ դերասան Մարկ Ռուֆալոն, ինչպես նաեւ Netflix եւ Amazon սթրիմինգ-ծառայությունները, որոնք արդեն հետ են կանչել իրենց բոլոր ֆիլմերը մրցանակի անվանակարգերից:



© NEWS.am STYLE