Հայկական մշակույթի ու ինքնության մասին. «Nowness»-ը նոր ֆիլմ է ներկայացրել

14:41   13 մայիսի, 2021

Բրիտանական «Nowness» պարբերականը հայկական մշակույթի մասին ֆիլմ է նկարահանել։ «Մի մոռացիր ինձ» (Forget Me Not) կարճ ֆիլմում ֆրանսահայ խորեոգրաֆ Ալին Դերդերյանը պարում է դուդուկի հնչյունների ներքո, ներկայացնում իր պատմությունն ու խոսում այն մասին, թե ինչ է նշանակում հայ լինել, պատմում տարբեր մշակույթներում ապրելու մարտահրավերների մասին։

Պարբերականն Instagram-յան էջում ֆիլմից մի հատված է հրապարակել՝ պարը նկարագրելով որպես «հարգանքի տուրք հայկական մշակույթին ու ինքնությանը»։

View this post on Instagram

A post shared by NOWNESS (@nowness)

«Հայ լինելը կրոնի, սովորույթների կամ հայրենասիրության հարց չէ։ Հայ լինել նշանակում է կրել պատմության հետքերը, որն ամբողջությամբ ներկայացված չէ։ Հայ լինել նշանակում է հասկանալ, որ մի օր կարիք կունենաս գնալու եւ ամեն ինչ տեսնելու սեփական աչքերով, հուզմունք զգալ դուդուկի ձայնից, որը քեզ հիշեցնում է ամենի մասին, ինչ չգիտես, բայց զգում ես շատ մոտ։ Հայ լինել նշանակում է հիշեցնել ինքդ քեզ, որ ընտանիքդ ու նախնիներդ փրկվածներ են եւ այդ պատճառով կյանքն ընդունել որպես նվեր եւ ոչ թե որպես բեռ»,- նշում է Դերդերյանը։



© NEWS.am STYLE