«Անկեղծությունը վաղ թե ուշ գնահատվելու է». Դիանա Տոնոյանի լուսանկարը

16:16   13 մայիսի, 2021

Դիմահարդար Դիանա Տոնոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում Դիանան սեւ հագուստ է կրում։ Նա հավաքել է մազերն ու նախընտրել է արտահայտիչ շպար։ «Եղեք միշտ անկեղծ: Անկեղծությունը վաղ թե ուշ գնահատվելու է»,- գրել է նա։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Դիանան պատկերված էր ամուսնու՝ դերասան Բեն Ավետիսյանի հետ։ Զույգը դասական կերպարում էր։ Դիանան հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն օգտատերերը գեղեցիկ զույգին հաճոյախոսություններ էին արել. «Միշտ փայլեք երջանկությունից», «հիանում եմ ձեզանով»։



© NEWS.am STYLE