Աստղիկ Սաֆարյանի գարնանային լուքը

22:14   13 մայիսի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գարնանային կերպարում է։

Իր միկրոբլոգի Storis բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Աստղիկը բաց գույնի շապիկ է կրում, մոխրագույն պիջակ։ Երգչուհին արձակել է մազերն ու արտահայատիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է սպորտային գլխարկը։

Օրերս հրապարակված լուսանկարներում Աստղիկը կրում էր սպիտակ գույնի հագուստ․ տոպ, ջինսե լայնեզր տաբատ, բաճկոն։ Նրա վարսերն արձակված էին, մեղմ շպարով էր, իսկ ոճային կերպարն ամբողջացնում էր արեւային նորաձեւ ակնոցը։



© NEWS.am STYLE