Հակատարիքային դիետա Շերոն Սթոունից

19:43   15 մայիսի, 2021

Հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունը համարվում է մոլորակի ամենագեղեցիկ եւ սեքսուալ կանանցից մեկը: Դերասանուհին հարցազրույցներից մեկում պատմել է իր երիտասարդացնող դիետայի մասին: Հենց այդ էլ նրան օգնում է միշտ երիտասարդ եւ ցանկալի մնալ:

«Հակատարիքային դիետաներն առաջին հերթին ներառում են առողջ սնունդ, որն օգնում է լավ տեսք ունենալ: Հիմնական շեշտը դրեք բանջարեղենի, մրգերի վրա եւ մեծացրեք սպիտակուցների օգտագործումը: Միշտ վերահսկեք սննդի քանակությունը: Այդ կերպ կպահպանեք ձեր մկանազանգվածը, հատկապես մարմնի ամենակարեւոր մկանը՝ սիրտը»,- ասում է Շերոնը:

Ահա Շերոն Սթոունի երիտասարդացնող առողջարար դիետայի հիմնական կետերը.

  1. Բազմազան սնունդ:
  2. Շատ ձուկ ճաշացանկում:
  3. Անյուղ միս եւ 4-5 ձու շաբաթական:
  4. Կաթ եւ կեֆիր աշխատանքային օրերին:
  5. Ձիթապտղի ձեթ՝ որպես յուղի աղբյուր, բայց՝ սահմանափակ քանակությամբ:
  6. Ժամանակ առ ժամանակ՝ քաղցրավենիք. մեղր, մուրաբա, շոկոլադ:
  7. Խուսափեք նախուտեստից, սերուցքային կարագից, մսային ռագուներից եւ արագ սննդից:
  8. Շատ ջուր խմեք. օրական ավելի քան 8 բաժակ:
  9. Ալկոհոլը՝ միայն տոնական օրերին եւ միայն մեկ գավաթ: Լավագույնը կարմիր գինին է:

10. Ավելի քիչ աղ, շատ խոտաբույսեր, կիտրոն եւ համեմունքներ:

11. Սննդի պատրաստման պարզություն (խորովված, միկրոալիքային վառարանում, գոլորշու վրա պատրաստված կամ խաշած կերակուր):

Ահա եւ Շերոն Սթոունի երիտասարդացնող առողջարար դիետայի գաղտնիքը:



© NEWS.am STYLE