Դիետա Բրիթնի Սփիրսից

19:12   22 մայիսի, 2021

Սկանդալային հայտնի ամերիկյան երգչուհի Բրիթնի Սփիրսn իր համար մշակել է ցածր կալորիականությամբ ճաշացանկ եւ խստորեն հետեւում է դրան:

Ահա օրվա համար Բրիթնիի ստանդարտ ճաշացանկը.

Նախաճաշ – 4 դեղնուց, 30 գր. քերիչով անցկացրած պանիր եւ խաղողի մեկ ճութ: Կես տոստ միայն տարեկանի հացից եւ ձիթապտղի ձեթ (եթե ցանկանում եք դեղնուցով ձվածեղ պատրաստել):

Երկրորդ նախաճաշ – 140 գր. ծովամթերք, 1 խնձոր եւ հազարի մի քանի տերեւ:

Ճաշ – նարինջ եւ 30 գր. անյուղ պանիր:

Ընթրիք – ընթրիքի համար հարմար է անյուղ քերած պանրով, սնկով, սոխով, 130 գր. տավարի մսով, մեկ լոլիկով պատրաստված աղցանը: Եվ հիշեք, որ հարկավոր է օգտագործել միայն ձիթապտղի ձեթ:

Բրիթնին նաեւ խորհուրդ է տալիս երեկոյան ժամը 8-ից հետո ոչինչ չուտել: Սակայն գլխավորը, որ խորհուրդ է տալիս աստղը, սիրահարվելն է: Իրավաբան Դեւիդ Լուկադոյի հետ սիրավեպն էլ Բրիթնիին օգնում է ավելորդ կիլոգրամների դեմ պայքարում:



© NEWS.am STYLE