Բեռնաթափման դիետա Մադոննայից

19:20   30 մայիսի, 2021

Աշխարհահռչակ երգչուհի Մադոննան խիստ է վերաբերում այն ամենին, ինչ ուտում եւ խմում է: Հարցազրույցներից մեկում նա հայտարարել է, որ ռեստորաններում գրեթե չի ուտում, քանի որ չգիտի, թե ինչպես եւ ինչից է ուտելիքը պատրաստված: Աստղը նախընտրում է տնական ուտեստները: Երգչուհին երբեմն բեռնաթափման օրեր է կազմակերպում: Ահա թե ինչ է նա առաջարկում ուտել՝ օրգանիզմը մեկ օրում մաքրելու համար:

Նախաճաշ – ջրով շիլա

Երկրորդ նախաճաշ – մրգեր եւ ջուր

Ճաշ – բանջարեղեն շագանակագույն բրնձով

Ընթրիք – ջրով թեթեւ ապուր:

Բեռնաթափման օրերին Մադոննան ձգտում է խուսափել մսային եւ կաթնային մթերքներից ու ձվից: Երգչուհին նաեւ խորհուրդ է տալիս հրաժարվել աղից, շաքարավազից, կոֆեինից եւ այլն:



© NEWS.am STYLE