ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   15 մայիսի, 2021

ԽՈՅԵՐ 

Այսօր սիրելիի հետ հարաբերություններում ինչ-որ անհասկանալի եւ անբացատրելի բան կկատարվի, որը մոտ չի լինի տրամաբանությանը:

ՑԼԵՐ  

Այսօր սիրելիին դժվար կլինի հասկանալ ձեր նախասիրությունները, որքան էլ որ դուք փորձեք նրան բացատրել դրանց լավ կողմերը

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Եկել է կողմնորոշվելու ժամանակը՝ ինչպե՞ս կոչել ձեր հարաբերությունները՝ ընկերությու՞ն, թե՞ սեր

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ 

Այսօր դուք կհասկանաք, որ անգամ ամենաանելանելի իրավիճակից ելք կա, ընդ որում՝ ոչ այդքան տհաճ ելք: Կարեւորը՝ գտնել այդ ելքը

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ուրախալի հանդիպում է սպասվում ձեզ մի մարդու հետ, ում դուք վաղուց չեք տեսել: Միգուցե դուք չէիք էլ ցանկանա տեսնել նրան, բայց ճակատագիրը ձեր կամքին հակառակ է գործում

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեզ կզարմացնեն անթիվ պատահականությունները, որոնք կլցնեն ձեր կյանքը եւ վճռորոշ դեր կխաղան սիրային հարցերում

ԿՇԵՌՔՆԵՐ

Ցանկացած իրավիճակում կարելի է ինչ-որ դրական բան գտնել, միայն ցանկանալ է պետք: Այնպես որ, այսօր աստղերը խորհուրդ են տալիս սիրելիի հետ միասին մտածել ձեր խնդիրների դրական կողմերի մասին

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեր սիրելին հանկարծակի կարող է այնպիսի մի բան իմանալ, որը դուք ջանասիրաբար թաքցնում էիք նրանից:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Մի վախեցեք անկանխատեսելի լինելուց: Դա շատ կնպաստի սիրելիի հետ ձեր հարաբերությունների զարգացմանը ճիշտ ուղղությամբ

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելին չի ցանկանա իր կողքից ձեզ բաց թողնել երկար ժամանակով, այնպես որ՝ աշխատեք ամեն ինչ հասցնել սեղմ ժամկետներում եւ վերադառնալ սիրելիի գիրկը

ՋՐՀՈՍՆԵՐ

Որքան էլ հետեւեք խիստ դիետայի, այսօր արժե քիչ խոսել եւ շատ ուտել: Փորձեք չվիրավորել այն մադկանց, ովքեր սննդի միջոցով փորձում են հոգ տաբել ձեր մասին

ՁԿՆԵՐ

Այսօր դուք դժվարությամբ կհասկանաք, թե ինչ է սիրելին ցանկանում ստանալ ձեզանից: Դուք նրանից հազար ու մի նախադասություն կլսեք այսօր, սակայն չեք հասկանա, թե ինչ է թաքնված դրանց տակ իրականում

 



© NEWS.am STYLE