Իրինա Շեյքը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է թոփլես

15:27   14 մայիսի, 2021

Հայտնի մոդել Իրինա Շեյքն «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում թեժ լուսանկարներ է հրապարակել։ Սիրողական ֆոտոշարքն արվել է նորաձեւ կերպարներից մեկը փորձելու ընթացքում։ Որոշ կադրերում կարելի է տեսնել նաեւ Իրինայի մշտական ոճաբանին՝ Մարկ Էրամին։ Հենց նա է ընտրում ազդեցիկ հագուստը, որով Իրինա Շեյքին պարբերաբար նկատում են Նյու Յորքում դստեր հետ զբոսանքների ընթացքում։

Ирина ШейкИрина Шейк

Марк Эрам и Ирина ШейкИрина ШейкИрина Шейк

Ոճաբանն ընտրել է նաեւ Իրինայի կերպարը, որում նա դստեր հետ շրջել է քաղաքի փողոցներում։ Այս անգամ մայր ու դուստր զուսպ դասական ոճ են նախընտրել՝ կրելով Burberry-ի վերարկու։ Իրինան ընկերական հարաբերություններ ունի բրիտանական ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Ռիկարդո Տիշիի հետ։

Ирина Шейк с дочерью ЛеейИрина Шейк с дочерью Леей

Իրինայի եւ Լեայի ուշադրությունը գրավել է քաղցրավենիքի վաճառասեղանը, որի նմուշակազմը հետաքրքրությամբ զննել են․ Շեյքը նույնիսկ գրկել է դստերը, որ նրան ավելի տեսանելի լինի։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE