Աննա Կալաշնիկովան հայտնի հոգեբանից 16 միլիոն ռուբլի է պահանջում

16:11   14 մայիսի, 2021

Երգչուհի Աննա Կալաշնիկովան դիմել էր հոգեբան Իննա Տլիաշինովային, որը հայտնի մարդկանց շրջանում բավական ճանաչված է։ Երգչուհին հույս է ունեցել, որ մասնագետն իրեն կօգնի հաղթահարել ճգնաժամն անձնական եւ ստեղծագործական կյանքում։

«Իմ կյանքում շատ բարդ շրջան է եղել։ Ես կորցրել եմ երեխայիս․․․ Բաժանվել եմ սիրելիից։ Իմ ծանոթ Ալեքսանդրն ասաց․ «Անյուտ, լավ հոգեբան կա, նրան դիմելու հետո ամբողջ կյանքդ, որն անհաջող է դասավորվել, կփոխվի»»,- հիշել է նա։

Երգչուհին նշել է, որ հոգեբանի սենասները սկզբնական շրջանում անվճար են եղել։ Սակայն Իննան աստիճանաբար սկսել է խոշոր հոնորարներ պահանջել։ Սկզբնական շրջանում կոնսուլտացիաների արժեքը կազմում էր հարյուր հազար, ապա հանկարծակիորեն հասել է 16 միլիոնի։

Возможно, это изображение (1 человек и улыбается)

«Նա ամբողջովին կործանել է իմ կյանքը, օգտվել է իմ կապերից։ Ես նրա հետ բաց եմ թողել ընկերոջս։ Նրանք մասնագետի խմբի հետ իբրեւ աշխատելու են մեկնել, երկու օր գտնվել են Մերձմոսկվայում»,- ասել է երգչուհին։

39-ամյա Տլիաշինովան հերքում է իր հասցեին մեղադրանքն ու այժմ ստիպված է շրջել անվտանգության աշխատակիցների հետ՝ վախենալով աստղի վրեժից։ Մասնագետը պնդում է․ Կալաշնիկովան իրեն ոչ մի կոպեկ չի վճարել։ 

Իրավիճակը պարզաբանելու հարցում օգնել են «Առաջին ալիքի» «На самом деле» շոուի փորձագետները։ «Աննա, դուք Իննային 16 միլիո՞ն եք փոխանցել։ «Այո» պատասխանը սուտ է»,- եզրահանգել է Ռոման Ուստյուժանինը։

Լուսանկարները՝ Facebook



© NEWS.am STYLE