Ոճային ու հրապուրիչ. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը

10:11   14 մայիսի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է գրավիչ կերպարում։

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում ոճային երգչուհին վարդագույն հագուստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Աստղիկն արձակել է մազերն ու նախընտրել է արտահայտիչ դիմահարդարում։ Երգչուհին կապույտ երկարաճիտներ է ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել են աքսեուարները։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աստղիկը բաց գույնի շապիկ էր կրում, մոխրագույն պիջակ։ Երգչուհին արձակել էր մազերն ու արտահայատիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր սպորտային գլխարկը։



© NEWS.am STYLE