«Գեղեցիկ հայուհի». Ժաննա Բուտուլյանի լուսանկարը

11:41   14 մայիսի, 2021

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին վառ գույնի տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ շապիկի հետ։ Ժաննան հավաքել է մազերը, սպորտային կոշիկներ ընտրել։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները նրան հաճոյախոսություններ են գրել. «Գեղեցիկ հայուհի»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ դերասանուհին կանաչ գույնի կոստյում էր կրում։ Ժաննան հավաքել էր մազերն ու նախընտրել էր վառ դիմահարդարում։ «Որախությունից ավելի ծանր կարող է լինել միայն բարձրանալը»,- մեկնաբանություններում գրել էր Ժաննան։



© NEWS.am STYLE