Գանգուրներ, վառ շպար. Եվա Ռիվասի լուսանկարը

13:17   14 մայիսի, 2021

Երգչուհի Եվա Ռիվասը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում երգչուհին արձակել է գանգուր մազերը։ Ռիվասն արտահայտիչ շպար է ընտրել, կերպարն ամբողջացրել է նուրբ վզնոցը։ Մեկնաբանություններում Ռիվասը մեջբերել է Սթիվեն Քոնգի խոսքերից մեկը, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սեւ հագուստ էր կրում, գլխաշոր։ Նա արձակել էր մազերն ու բանական շպար նախընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները։ Մեկնաբանությունների հատվածում երգչուհին հետեւորդներին լավ օր էր մաղթել։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու բազմաթիվ դրական խոսքեր են գրել՝ նշելով, որ երգչուհուն մազափունջը շատ է սազում։ «Դուք այնքան գեղեցիկ եք», «հիասքանչ ես»,- մեկնաբանել էին նրանք։



© NEWS.am STYLE