Լիա Զախարյանի ոճային կերպարը Մոսկվայից

14:11   14 մայիսի, 2021

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Կադրերն արվել են Մոսկվայում։ Լիան սեւ հագուստ է կրել, որը համադրել է երկար վերարկուի հետ։ Երիտասարդ դերասանուհին հավաքել է մազերն ու լայնեզր գլխարկ ընտրել։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին հետեւորդներին պատմել է իր մասին։ «Ես համարձակ եմ, լի էներգիայով, բայց նաեւ շատ բարի ու տպավորվող»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ վերնաշապիկի հետ։ Լիան սպորտային կոշիկներ էր ընտրել, արձակել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ «Այնքան ոգեշնչված եմ Մոսկվայում այսօրվա զբոսանքով, որ կորցրել եմ խոսելու ունակությունս»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE